Սփյուռքի նախարարը 2-3 լրատվամիջոցի «սթափվելու» կոչ արեց

Aug 21, 2018 Comments Off on Սփյուռքի նախարարը 2-3 լրատվամիջոցի «սթափվելու» կոչ արեց

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր՝ օգոստոսի 21-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «երկու-երեք» լրատվամիջոցներ «սթափվելու» կարիք ունեն:

«Երկու-երեք ԶԼՄ-ներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն: Քննադատեք ինձ` ինչքան ուզում եք, նույնիսկ, երբ իմ հարազատներին են կպել, ես չեմ ուզել անձնավորել: Ընդհուպ մինչեւ ընտանիքս սեւացրել են ինձ, բայց որեւէ կերպ չեմ արձագանքել, դատական գործընթացի մեջ չեմ մտել, բայց եթե մտնեի, դուք տանուլ եք տալու: Բայց ես ասել եմ՝ լավ, ոչինչ, հիմա խնդիրներ են լուծվում դրանով, թող վատաբանեն ինձ: Բայց կա պետության հարց, երբ դուք ձեր գործողություններով վնասում եք, ես թույլ չեմ տա, թող հանրությունը տեսնի ու իր գնահատականը տա, թե ձեր հոդվածների պատճառով ինչ խնդիրներ են առաջացել Սփյուռքում»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ նման հրապարակումներն են պառակտում Հայաստան- սփյուռք կապերը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: