Վարուժան Ավետիսյանը շտապեց Հրապարակ

Aug 17, 2018 Comments Off on Վարուժան Ավետիսյանը շտապեց Հրապարակ

Րոպեներ առաջ կալանքից ազատվեցին Սասնա ծռերի առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Միայնակ գայլ անվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը:Ազատ արձակվելուց հետո Վարուժան Ավետիսյանը նշեց, որ կցանկանար իր բոլոր ընկերներին տեսնել ազատության մեջ: «Կիսատության զգացողություն դեռ ունեմ, քանի որ իմ ընկերներից մի քանիսը դեռ անազատության մեջ են, սակայն լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լիելու»:

Այնուհետև տեղեկացրեց, որ գնում է մասնակցելու հանրահավաքին: «Սա տասնամյակների պայքար է տարվել, այդ մասին դեռ հետո երկար կխոսենք, իսկ հիմա բոլորս գնում ենք դեպի հանրահավաք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: