Աջակցություն Մոսկվայից

Aug 17, 2018 Comments Off on Աջակցություն Մոսկվայից
Մոսկվայում ապրող Հարություն Մկրտչյանը տեսանյութ է տարածել Facebook-ի իր էջում ու գրել. «Մոսկվայաբնակ հայեր, ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության այսօր ժամը 15:00-ից հավաքվում ենք ՀՀ հյուպատության տարածքում»:

Հարություն Մկրտչյանը տեղեկացնում է, որ առաջիններից մեկն էր, որ թավշյա հեղափոխության սկզբից մասնակցել է շարժմանը: «Չի բացառվում, որ ինչպես այն ժամանակ, այսօր էլ բերման ենթարկվեմ ռուսական իրավապահների կողմից»,- տեղեկացնում է հայ քաղաքացին:

Հիշեցնենք՝ այսօր Հանրապետության հրապարակում ժամը՝ 18:30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում կամփոփի պաշտոնավարման 100 օրը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: