Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ. Պարգև Օհանյան

Aug 16, 2018 Comments Off on Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ. Պարգև Օհանյան

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը՝  նախկին դատավոր Պարգև Օհանյանը ասաց, որ անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ։ 

Նրա խոսքով՝ 1995 թ․ Սահմանադրության մեջ անձեռնմխելիության մասին խոսք չի եղել, այն ավելացվել է 2005 թ. և նույնությամբ պահպանվել 2015 թ., ընդ որում՝ թե՛ 1995 թ., թե՛ 2005 թ. և թե՛ հիմա կա դրույթ, որ հանրապետության նախագահը հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար կարող է պաշտոնանկ արվել:

«Այսինքն՝ ոչ մի պարագայում չես կարող պաշտոնանկ անել նախագահին, եթե չկա դատարանի ուժի մեջ մտած օրինական դատավճիռ։ Բայց որպեսզի պաշտոնանկ արվի, պետք է դատապարտվի, այս տրամաբանությամբ հանրապետության նախագահը չի կարող անձեռնմխելիություն ունենալ»,- նշեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: