Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թվականի ծրագիրը

Aug 15, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թվականի ծրագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաեւ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավարությունը եւ, առհասարակ, այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանում եւ որը կրկնում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը: Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրութունների կեղծիքներին վերաբերող դրույթներ եւ այլն: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: