Եթե չեք վախենում Քոչարյանի խոսքից, ապա ինչու՞ եք տապալում նրա ասուլիսը

Aug 14, 2018 Comments Off on Եթե չեք վախենում Քոչարյանի խոսքից, ապա ինչու՞ եք տապալում նրա ասուլիսը

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլենք իրենց « ցուցարար ջոկատով» ոչ թե տապալեցին երկրորդ նախագահի ասուլիսն, այլ ցույց տվեցին, որ չեն հանդուրժում այլակարծություն, որ իրենց համար խոսքի ազատությունն արժեք չունի, ժողովրդավարությունը ևս և որ ամենակարևորն է Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն և չեն ցանկանում՝ պաշտպանելու իրենց ընդիմախոսների խոսքի ազատության իրավունքն ու անվտանգությունը…

Այս 50-60 ցուցարարներն իրենց իրավունք են վերապահում խոսել հայ ժողովրդի անունից, հայտարարել, որ այս կամ այն մարդը չունի խոսքի իրավունք , որ ժողովուրդը պետք է իրականացնի արդարադատություն, այլ ոչ` դատարանը…

Փաստորեն իշխանությունը վերցնելուց հետո էլ Նիկոլը շարունակում է հարցերը լուծել ցույցերի տրամաբանությամբ՝ ցույցերի քաղաքական մենաշնորհը պահելով իրեն և ուշադիր հետևելով, որ բացի իրենից ուրիշ ոչ մեկ ցույց չանի, փողոցներ չփակի…

Նիկոլի նման պահվածքը պառակտում է Հայաստանի քաղաքացիներին, բևեռացնում նրանց և ինչ-որ պահի մեր երկիրը կանգնելու է քաղաքացիական բախումների վտանգի առաջ:

Ի դեպ ինչպես ֆեյսբուքում նիկոլականները քրֆում և վիրավորում են այլակածությունը, որպեսզի ժողովուրդը չլսի իրականությունը, այնպես էլ Նիկոլենք տապալում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որպեսզի նախկին նախագահը չկարողանա ներկայացնել այլընտրանքային կարծիք:

Իսկ եթե չեք վախենում Քոչարյանի խոսքից, ապա ինչու՞ եք տապալում նրա ասուլիսը :

Իսկ կարո՞ղ են Նիկոլից դժգոհ ժողովուրդն էլ մտնեն և նման կերպ իրենց պահեն Նիկոլի ասուլիսի ժամանակ…

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: