Արտակարգ դեպք Երևանում․ երիտասարդ աղջկան «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխել են հիվանդանոց․ պատճառը կարուսելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Aug 10, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում․ երիտասարդ աղջկան «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխել են հիվանդանոց․ պատճառը կարուսելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։   «Հաղթանակ» զբոսայգուց մի աղջկա տեղում նախ բժշկական օգնություն են ցուցաբերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, որից հետո դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն այդ աղջկան տեղափոխել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է կարուսելի անսարքությունը, երբ կարուսելի դուռը վնասել է այդ աղջկան։ SHAMSHYAN.com-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից և Ոստիկանությունից փորձում է պարզել դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: