Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը մխրճվել է կայանված բեռնատար Mercedes-ի մեջ. կա վիրավոր

Aug 08, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը մխրճվել է կայանված բեռնատար Mercedes-ի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 15:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, Nissan մակնիշի 10 PՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մխրճվել է ճանապարհին կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարի հետանամասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ երիտասարդ աղջիկ է եղել, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանութունը պարզում է վարորդների ինքնությունը: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: