Իրավիճակը կարող է կրկին սրվել

Jul 22, 2018 Comments Off on Իրավիճակը կարող է կրկին սրվել

Ամեն տարի Իրաքյան Քրդստանի և Իրաքի կառավարությունների հարաբերությունները սրվում են, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Փաստորեն այս տարի ևս բացառություն չէ: 

Իրաքի կառավարությունը ցանկանում է ձեռք բերել լիակատար վերահսկողության Իրաքյան Քրդստանի նավթային ռեսուրսների վրա, որի դիմաց պատրաստվում է ֆինանսավորել 2600 ծրագիր, հիմնականում շինարարական: Սակայն Իրաքյան Քրդստանի կառավարությունը չի համաձայնվում, պատճառաբանելով, որ Իրաքի կառավարությունը միտումնավոր գաղտնի է պահում թե կոնկրետ ինչ չափի ֆինանսավորման մասին է խոսքը: Քրդստանի կառավարությունից մտավախություն են հայտնում, որ Իրաքի կառավարությունը կրկին կարող է սրել իրավիճակը և երկու կառավարություններին կանգնեցնել առճակատման փաստի առջև: Պետք է նշեմ, որ Իրաքյան Քրդստանը անցած տարի գնաց անկախության հանրաքվեի հենց այս պատճառաբանությունով, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը սպառում է Քրդստանի նավթային ռեսուրսը, և համապատասխան ֆինանսավորում չի իրականացնում Քրդստանում:

Գրել է Կարեն Հովհաննիսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: