1000 հա տարածք է այրվել, նռան այգիներ. դեպքի վայր է մեկնել 4 մեքենա, 100 բնակիչ

Jul 21, 2018 Comments Off on 1000 հա տարածք է այրվել, նռան այգիներ. դեպքի վայր է մեկնել 4 մեքենա, 100 բնակիչ

Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել:

Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 18:49-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել 2-րդ հրշեջ ավտոմեքենան:

Հրդեհը մարելու համար հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ֆիզուլի տեղանքից օգնության հասած ևս 2 հրշեջ ավտոմեքենաներ՝ իրենց մարտական հաշվարկներով: Հրդեհաշիջման աշխատանքներին Մարտունի քաղաքից մասնակցել են նաև 100 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին՝ Մարտունի քաղաքից և մոտակա բնակավայրերից 4-5 կմ հեռավորության վրա: Հրդեհը մարվել է ժամը 01:00-ին:

Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ այրվել է չմշակված նռան այգի և ոչ պտղատու ծառեր, որի չափը ճշտվում է, և մոտ 1000 հա չոր խոտատարածք ու հնձած դաշտ:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացվում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: