Լիսկան որդիների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. ազգականը պնդում է՝ ստուգման է գնացել

Jul 19, 2018 Comments Off on Լիսկան որդիների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. ազգականը պնդում է՝ ստուգման է գնացել

Մոտ 1 ամիս առաջ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը:

Սուրիկ Խաչատրյանի ազգականը Armtimes.com-ի հաստատեց, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին՝ ի՞նչ նպատակով, պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի` ստուգման նպատակով է գնացել:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Ֆրանսիայում է, Խաչատրյանի ազգականը պատասխանեց՝ ոչ, տարբեր երկրներ է գնում:

Թե իրականում ի՞նչ ստուգման է գնացել Խաչատրյանը արդեն մեկ ամսից ավելի է, ու այն էլ տղաների հետ, հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը պարզապես շտապել է լքել Հայաստանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, քանի որ ճաղերի հետեւում հայտնվելու լուրջ մտավախություններ ունի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: