«Ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին». Երջանիկ Աբգարյան

Jul 16, 2018 1 Comment

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում նորից ձևավորվում է քաղաքական դեղնակտուցների և արհեստավարժ քծնողների մի արգահատելի զանգված, որի նպատակն է հավատարմության կեղծ «հավաստիքներ» ուղղել իշխանությանը: Առանց քո գրառմանը որևէ կերպ անդրադառնալու, դրա տակը միմիայն հայհոյանքներ են հայտնվում: Երբեմն մեկը չի լինում, որ քո գրառման հետ իր անհամաձայնությունն արտահայտի այլ կերպ, որոշակի փաստարկումներով: Եվ դա արվում է իբր ի «պաշտպանություն» Նիկոլի: Լավ, ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին: Չի՛ ստացվի: Հայ հասարակությունը փոխվում է Արիստոտելի հայտնի ասույթի ոգով՝ «Պլատոնն իմ…, բայց…»:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “«Ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին». Երջանիկ Աբգարյան” հրապարակմանը

  1. Հրաչյա says:

    Բա որ քո գրառման տակ իրենք մեկնաբանություններ են գրում, ու չհասկացաած մեկանաբանությունդ վերլուծում իրենց հավային ուղեղներով ու իրենք իսկ իրենց տխմար ենթադրությունների բովանդակությամբ սկսում են քեզ քլնգել այն դեպքում երբ դու բոլորովին այլ բան ես ասել: