Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, դժգոհություն է հասունանում

Jul 12, 2018 Comments Off on Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, դժգոհություն է հասունանում

«Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, քանի որ այժմ աշխատում են «ստուգող-բռնող» մարմինները: Վարչությունների, բաժնի պետերի մակարդակում խոսում են, որ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, լուրջ ռեֆորմներն անհնար են: Այս շրջանակը քաղաքականացված չէ, փոփոխություններն էլ, որպես կանոն, չեն ազդում նրանց վրա, սակայն հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունների ալիքն արդեն նրանց է հասել:

«Համակարգը կազմալուծվում է, ահագին մարդիկ դուրս են գալիս, եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում: Ներսում մեծ դժգոհություն է հասունանում։ Ուղղակի, քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»,- ասաց պետական համակարգի մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: