Թանգարանը ձեր հոր դուքանը չի

Jul 11, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի պատմության թանգարանը ձեր հոր դուքանը չի, որ երբ ցանկանաք այդ տարածքը օգտագործեք սեփական ֆիառի համար:
Այդ թանգարանը երկար տարիներ ղեկավարում էր իմ դասախոսը՝ Անելկա Գրիգորյանը, որը չափազանց բծախնդիր էր ցուցասրահներ կամ միջոցառումներ կազմակերպելու հարցում՝ գտնելով, որ հայոց քաղաքակրթական, քաղաքական հետքերն ամբարող գլխավոր պահոցում եթե ցուցադրելու արժանի նմուշներ կան, ապա դրանք պետք է լինեն մեր պատմության բեկումնային փուլերն արտացոլող տվյալներն ու փաստերը:
Վերջին անգամ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը:
Հիմա Մակունցն այդ ի՞նչ է առաջարկում. մի՞թե երեք ամսական թավշյա հեղափոխությունը այն իրադարձությունն է, որին նվիրված ցուցասրահ պետք է բացվի Պատմության թանգարանում:
Խելքներիդ դուռ դրեք: Ձեր համար արհեստական պատմություն եք ,,կերտում,, յուրաքանչյուրդ ձեր տան մեջ անկյուն գտեք ու ցուցասրահ բացեք:
Էս ի՞նչ բոլշևիկյան ոճ է…

Կիմա Եղիազարյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Թանգարանը ձեր հոր դուքանը չի”

Մեկնաբանել