Վիսկիի պահեստը փլուզվել է. ջարդվել են հազարավոր տակառներ/տեսանյութ/

Jun 25, 2018 Comments Off on Վիսկիի պահեստը փլուզվել է. ջարդվել են հազարավոր տակառներ/տեսանյութ/

Ամերիկյան Քենտուկի նահանգում Barton 1792 Distillery ալկոհոլի գործարանում, որը կառուցվել է 1940-ականներին փլուզում է տեղի ունեցել: Փլուզվել է վիսկիի պահեստը, որի արդյունքում հազարավոր տակառներ են ջարդվել: Միջադեպի պահին պահեստում եղել է 200 լիտրանոց 18 հազ. տակառ, որոնց կեսը փլատակների տակ է մնացել, մի մասը՝ ջարդվել: Barton 1792 Distillery հնագույն ալկոհոլային ընկերությունը հիմնադրվել է 1879 թվականին: 1945 թվականին այնտեղ խոշոև հրդեհ էր բռնկվել: «Ներկա պահին գնահատում ենք, թե տակառներից քանիսը կարող են օգտագործվել», նշել է գործարանի սեփականատեր Sazerac ընկերությունը: Հաղորդվում է, որ այժմ հաշվարկվում է վնասի չափը: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, ալկոհոլը չի տեղի ջրավազան չի հասել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: