Ադրբեջանը ձեռք է բերել կրկնակի նշանակության ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռներ. Սուրեն Սարգսյան (video)

Jun 23, 2018 Comments Off on Ադրբեջանը ձեռք է բերել կրկնակի նշանակության ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռներ. Սուրեն Սարգսյան (video)

Ըստ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ Ադրբեջանի բոլոր հայտարարություններն ու այն ամենն ինչ տեղի են ունենում Ադրբեջանում պետք է մշտապես մեր ուշադրության կենտրոնում լինեն. «Ադրբեջանի հայտարարությունները մշտապես զուգորդվում են նոր զինամթերքի ձեռքբերումներով, արագ տեղաշարժերով: Հայկական բանակն արցախա-ադրբեջանական սահմանին պետք է շատ զգոն լինի»:
Խոսելով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ ձեռք բերելու մասին, Սուրեն Սարգսյանն ասաց. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն իր զենքը ձեռք է բերում ոչ միայն ՌԴ-ից, այլև Սաուդյան Արաբիայից, Իսրայելից: Այսօր արդեն տեղեկություն կա, որ Ադրբեջանն ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռ է ձեռք բերել: Դրանք կրկնակի նշանակություն ունեցող ուղղաթիռներ են»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: