Հաջորդ շաբաթ հատուկ լսելու եմ Գեղամ Մանուկյանին. Արմինե Օհանյան (video)

Jun 21, 2018 Comments Off on Հաջորդ շաբաթ հատուկ լսելու եմ Գեղամ Մանուկյանին. Արմինե Օհանյան (video)

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով տարիներ շարունակ հեռուստաընկերություններն այնքան են նահանջել, որ այսօր իրենց կողմից փոքրիկ անհնազանդությունը դիտվում է հակապետական դրսևորում. «Մի բան պարզ է՝ մենք հիմա ապրում ենք հետհեղափոխական շրջան, որտեղ հաղթողներին չեն դատում: Նիկոլ Փաշինյանն իր վերելքի շրջանում է, որտեղ նրան քննադատելը հասարակության կողմից շատ սուր արձագանքի է արժանանում»:
Արմինե Օհանյանի կարծիքով պետք չէ Նիկոլ Փաշինյանի որոշ հեռուստաընկերություններին մեղադրելը հակապետական քարոզչության մեջ մեծ ողբերգություն դարձնել. «Նույնիսկ, եթե դա վարչապետն է գրել, դա իր կարծիքն է: Ի վերջո նա մարդ է, ով ևս կարող է լեզվի սայթաքում թույլ տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: