Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով. Դատախազություն

Jun 18, 2018 Comments Off on Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով. Դատախազություն

Անչափահաս, 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- ասաց Խաչատրյանը։ Նշենք,որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հ.Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։

Ոստիկանության որոնողական աշխատանքներին միացել էին նաև կամավորներ, փրկարարներ, քաղաքացիներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: