Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան

Jun 16, 2018 Comments Off on Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ռաշա թուդեյին» տված հարցազրույցից մի հատված եւ գրառում արել:

Նա, ամսնավորապես, նշել է. «Ռաշա թուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ:

Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ»,-ընդգծել է Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: