Գեղարքունիքի մարզպետի եղբայրը ինն անշարժ գույք ունի, որից 8–ը՝ հողամաս

Jun 16, 2018 Comments Off on Գեղարքունիքի մարզպետի եղբայրը ինն անշարժ գույք ունի, որից 8–ը՝ հողամաս

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Նա հայտարարագրել է ինն անուն անշարժ գույք, որից ութը հողամաս է, իսկ մեկն էլ՝ արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք  է հայտարարագրել «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Ունի նաև բաժնեմաս՝ 16 հազար 670 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 միլիոն դրամ, 34 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 645 հազար դրամ:

Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը ԱԺ նախկին պատգամավոր, հունիսի 1– ին Գեղարքունիքի մարզպետ նշանակված Իշխան Սաղաթելյանի եղբայրն է»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: