Մանե Թանդիլյանի որոշումը անակնկալ էր. Էդմոն Մարուքյան (video)

Jun 13, 2018 Comments Off on Մանե Թանդիլյանի որոշումը անակնկալ էր. Էդմոն Մարուքյան (video)

«Մանե Թանդիլյանի հրաժարականն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, և դա միան Մանե Թանդիլյանի անձնական որոշումն էր:Մեզ  համար  որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», – ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։  Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի՝ կուսակցությունից հեռանալուն, Մարուքյանն ասաց, որ կառավարության կազմից դուրս գալով և միաժամանակ մնալով կուսակցության մեջ, նա ամենևին էլ չի խոչընդոտի, ինչպես հայտարարել էր Թանդիլյանը։

«Թանդիլյանը կարող է դուրս գալ կառավարությունից, բայց մնալ կուսակցության կազմում ու շարունակել իր դիրքորոշումը պահպանել այնպես, ինչպես կա», – ասաց Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս կուսակցությունից հեռանալու մասին դիմում չի ներկայացրել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: