Ովքեր պետք է պատասխանատվություն կրեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանելու համար

Jun 13, 2018 Comments Off on Ովքեր պետք է պատասխանատվություն կրեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաև նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից: Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա՞ այս հայտարարություններին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին, ՀՔԾ-ում քննվող գործերի շրջանակներում պատասխանատվության կկանչե՞ն: «Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որևէ կաշկանդվածություն որևէ անձի հետ կապված չկա»,- պնդել է Խաչատրյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: