Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, մոտ ապագայում էլ չեմ պատրաստվում. Արամ Սիմոնյան

May 25, 2018 Comments Off on Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, մոտ ապագայում էլ չեմ պատրաստվում. Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին Tert.am -ին հայտնեց Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցի, թե քաղաքական իրավիճակի հետ կապված հնարավոր է արդյոք, որ առաջիկայում հրաժարական տա:

«Մոտ ապագայում՝ ոչ, իսկ թե ինչ կլինի հետագայում, միայն Աստծուն է հայտնի»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Նշենք, որ համացանցում տարածվել էր, որ Արամ Սիմոնյանը նոր քաղաքական իրավիճակի հետ կապված հրաժարական է տվել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: