Գրավի գումարը վճարվեց. Եղնուկյանն ազատ արձակվեց

May 24, 2018 Comments Off on Գրավի գումարը վճարվեց. Եղնուկյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց արտոնագիրը, որով հաստատվում է, որ դատարանի կողմից սահմանված գրավի գումարը՝ 10 մլն ՀՀ դրամը, վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին:

Նախագահող դատավորը մերժել էր Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչել գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: