Խոշոր ավտովթար Լոռու մարզում

May 21, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արսեն Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 36 LL 433 համարանիշի ավտոմեքենայով Շամլուղ քաղաքի վարչական տարածքում դեպի Ախթալա ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մոտ 300 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մարգարյանը առավոտյան դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո, ստանալով առաջին բուժօգնություն, գնացել է տուն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-ր դվաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փատսի առթիվ են նյութեր են նախապատրաստվում։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենա ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ բախման հետևանքով էլ ավտոմեքենայի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: