Վանաձորում 27-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է զինվորական հագուստի խանութի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

May 21, 2018 Comments Off on Վանաձորում 27-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է զինվորական հագուստի խանութի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Մասիս Մելիքյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 GO 547 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեում գործող զինվորական հագուստների խանութի պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մելիքյանն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Սայադ Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռոլանդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Նարեկ Լալայանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: