Ղրիմը «Ռուսաստանի ամենագեղեցիկ շրջանն» է.Բեռլուսկոնի
gazeta.ru-ն հայտնում է,որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ղրիմը «Ռուսաստանի ամենագեղեցիկ շրջան» է անվանել:
«Ես մեքենայով գնում էի Ղրիմով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սևծովյան ափամերձ ճանապարհով։ Ես տեսել եմ զարմանալիորեն գեղեցիկ այգիներ՝ հրաշալի բուսականությամբ:Դա շրջանը, ավելի կոնկրետ՝ Ղրիմի այդ մասը դարձնում է Ռուսաստանի ամենագեղեցիկ հատվածը»,- ասել է Բեռլուսկոնին։
Քաղաքական գործիչը Ղրիմ է այցելել 2015 թվականի սեպտեմբերին՝ մասնավոր այցով։