Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան. Լենա Նազարյան (լուսանկարներ)

May 20, 2018 Comments Off on Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան. Լենա Նազարյան (լուսանկարներ)
Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը գրում է.

«Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան:

Եթե մտածում ես դուխով լինելն ազատ թռչնին սպանելն ու գլուխը կախ նկարելն է, ավելի լավ է հանես այդ գլխարկը:

Չի կարելի, չգիտեմ էլ ո՞նց բացատրեմ, ոնց հասկացնեմ, որ չի կարելի բոլորից ու բնությունից գողանալ: Քոնը չի՛: Էս թռչունը քոնը չի՛:

Գյումրիից քայլերթի ամբողջ ճանապահին մի քայլ մտնում էինք անտառ, ընկնում էիք աղբով պատված քեֆատեղիների մեջ:

Պետք է վարչապետը լայվով ասվի, որ, ժողովուրդ ջան, չիիիիիի կարելի, որ պարզ լինի՞:

Երեխաները, տարեցները, կենդանիները, թռչունները ու բնությունը պետք է բոլորիսառաջնահերթ հոգածության ներքո լինեն:

Սա՛ է հեղափոխությունը: Եթե չի փոխվելու բնության հանդեպ մեր վերաբերմունքը, ուրեմն հեղափոխություն չի՛ եղել»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: