Հայտնի է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահը

May 17, 2018 Comments Off on Հայտնի է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահը

Կառավարության այսօրվա նիստին նշանակվեցին Վիճակագրության պետական խորհրդի անդամները:  Ստեփան Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Իսկ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ են նշանակվել Գագիկ Անանյանը (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ), Գագիկ Գևորգյանը (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ), Նելլի Բաղդասարյանը (բնապահպանության բնագավառ), Վանուշ Դավթյանը (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ) և  Լիլիթ Պետրոսյանը (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ): Նշենք, որ նրանք բոլորն էլ նշանակվել են 6 տարի ժամկետով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: