Տարոն Մարգարյանը հրաժարական կտա՞

May 16, 2018 Չի մեկնաբանվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների՝ իր հնարավոր հրաժարականի մասին հարցերին:

«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին: Դատապարտում եմ, հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաապետարանի շենք ու փորձել  քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել: Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Տարոն Մարգարյանը հրաժարական կտա՞”

Մեկնաբանել