Գարեգին Չուգասզյանին կալանավորել են

Apr 26, 2018 Comments Off on Գարեգին Չուգասզյանին կալանավորել են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ ապրիլի 26-ին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկտամամբ, գրում է news.am-ը։

Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, եւ դուրս էր եկել ապրիլի 23-ին։

Ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել էին ոստիկանները եւ ձերբակալել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: