Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Apr 26, 2018 Comments Off on Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի հետ, այն չի կտրվել: Մենք ելնում ենք նրանից, որ կան ժողովուրդներ` հայ և ռուս, և այդ ժողովուրդների միջև եղբայրական, բարեկամական, պատմական կապերի ամրապնդմանը ծառայում են նաև դիվանագետները: Ակտիվ աշխատում են մեր դեսպանատունը Հայաստանում և Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես պետք է շարունակել զարգացնել բարեկամական կապերը, որոնք կան երկու երկրների միջև:

Զախարովան ներկայացրել է նաև, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին և Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասելով. «Դա Հայաստանի ներքին գործն է: Դա ինքնիշխան պետության ներսում տեղի ունեցող զարգացումների հարցն է: Դա ավելի շատ քաղաքագետների, պատմաբանների քննարկման հարցն է, թե ինչն է հանգեցրել ստեղծված իրավիճակին: Այնուամենայնիվ, դա, անկասկած, Հայաստանի ներքին հարցն է: Մենք կոչ են անում կողմերին խոհեմություն և պատասխանու մոտեցում դրսևորել սահմանադրական դաշտում այդ հարցին լուծում գտնելու համար»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: