«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ». #Իմ քայլը նախաձեռնություն

Apr 26, 2018 Comments Off on «Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ». #Իմ քայլը նախաձեռնություն

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «իշխանությունները սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ»:

«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում, այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դեռ չի հասկացել՝ այստեղ ինչ է կատարվում,մենք ևս մեկ անգամ շատ հստակ ցույց կտանք, թե ինչ է կատարվում ՀՀ-ում: Որևէ մեկին վախեցնել հնարավոր չէ, մենք այլևս չենք վախենում, երբևիցե չենք վախենում ու չենք վախենալու»,- հայտարարել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: