Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը

Apr 23, 2018 Comments Off on Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։ Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը։

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: