Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Apr 22, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարծում է, որ մարտի 1-ի մասին հիշատակելով Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնացել է:

«Անհավատալի է: Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին իր բռնությամբ, իր «2008-ի մարտի 1»-ով, բացահայտ սպառնալիք, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ բողոքը: Երևում է՝ նա իսկապես չի հասկանում՝ ինչ է կատարվում: Աղերսում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ բան անել եւ անհապաղ վերցնել նրա իշխանությունը արյունահեղությունից խուսափելու համար եւ որպեսզի մարդիկ ստիպված չլինեն իրենք անել դա»,- գրել է նա:

Թանկյանը նաեւ տարածել է Սարգսյանի ու Փաշինյանի հանդիպումը եւ գրել.

«Այս տեսանյութը ցույց է տալիս, թե որքան փոքր նշանակություն ունի նրա համար ժողովուրդը:

Նա ավարտված է»:

 

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: