Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում. Սերժ Սարգսյան

Apr 20, 2018 Comments Off on Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում. Սերժ Սարգսյան

«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են: Վստահ եմ՝ մեր երկում չկա մարդ, ում քծնանքը դուր կգա, բայց արդյոք դա քծնանք է, երբ կուսակցությունը միաձայն կամ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որևէ մեկին՝ տվյալ դեպքում ինձ առաջադրել վարչապետի թեկնածու: Այդ դեպքում ես պետք է ասեմ հետևյալը՝ ինչպե՞ս պետք է կառավարումն իրանակցվի». այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Սերժ Սարգսյանը:  Պատասխանելով հարցին, թե Հայաստանի հանրապետական կուսակցությունում բացի իրենից չկային մարդիկ, ովքեր կարող էին վարչապետ աշխատել, Սերժ Սարգսյանը նշել է, որ  կարող էին նաև այլ մարդիկ լինել, բայց կոնկրետ պարագայում քաղաքական ուժը որոշել է առաջադրել իր թեկնածությունը:

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: