Նիկոլ Փաշինյանը պատմում է՝ ինչպես է վիրավորվել

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

«Երբ փշալարերի վրայով անցնում էի, այնպես ստացվեց, որ կտրվեցի մեր ցուցարաներից: Երբ ուզում էին ինձ քաշել փշալալարերից, վնասվածք ստացա, աչքիս վնասվածքը ենթադրում եմ, որ ձայնային նռնակի ալիքից եմ ստացել»,- «Նաիրի» ԲԿ-ից լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստվում է վերադառնալ ցուցարարների մոտ և շարունակել ցույցը։

Փաշինյանը  նաև հավելեց, որ փորձելու է մտնել Ազգային ժողով, որն իր աշխատավայրն է։

Նա նշեց, որ շորերը պատառոտվել են, փոխելուց հետո կմիանա ցուցարարներին:

 

Հարցին՝ ինչ քայլերի է դիմելու վաղը՝ ասաց. «Կապրենք, կտեսնենք»։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանը պատմում է՝ ինչպես է վիրավորվել”

Մեկնաբանել