Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. Փաշինյանը վնասվածք է ստացել
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանին հորդորեց, որպեսզի ոստիկանները բացեն իր, մյուս պատգամավորների և ցուցարարների ճանապարհը դեպի Ազգային ժողովի շենք: Սակայն ոստիկանները դիմեցին ավելի կոշտ միջոցների՝ նրանք հատուկ փշալարեր են անցկացրել:
Այնուհետև բախումներ սկսվեց ոստիկանների միջև: Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել ականջի հատվածում։
Ցուցարարներին հաջողվել է առաջ անցնել մինչև Սահմանադրական դատարան: