Մխիթարյանին վատ լուր են հայտնել

Apr 11, 2018 Comments Off on Մխիթարյանին վատ լուր են հայտնել

The Mirror-ի փոխանցմամբ, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին  ծնկի վնասվածքի հետազոտությունից հետո հայտնել են,որ նա բաց է թողնելու մրցաշրջանի մնացած հատվածը:

29-ամյա ֆուտբոլիստը գուցե կարողանա այս մրցաշրջանում խաղալ, բայց դա տեղի կունենա միայն մեկ դեպքում. եթե «Արսենալը» դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ: Իսկ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին,նշել է լրատվամիջոցը:

Մխիթարյանը վնասվածք ստացավ անցած շաբաթ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում, որում նրա թիմը հաղթեց (4:1): Հանդիպման 61-րդ րոպեից Մխիթարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: