Եկել է Յուվենտուսին ոչնչացնելու ժամանակը. Ռամոս

Apr 10, 2018 Comments Off on Եկել է Յուվենտուսին ոչնչացնելու ժամանակը. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպման մասին: Ինչպես ասել է՝ եկել է Յուվենտուսին ոչնչացնելու ժամանակը:

«Չեմ կարող խաղալ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղը երկու դեղին քարտ ունենալու պատճառով: Ցանկացած ֆուտբոլիստ սիրում է նման հանդիպումների մթնոլորտը: Այժմ եկել է «Յուվենտուսին» ոչնչացնելու ժամանակը: Չեմպիոնների լիգայում չկան հեշտ խաղեր»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: