«Եթե Սերժ Սարգսյանը վիրաբույժ լիներ,նրան 30 րոպե հետո կձերբակալեին». Լևոն Բարսեղյան (video)

Apr 10, 2018 Comments Off on «Եթե Սերժ Սարգսյանը վիրաբույժ լիներ,նրան 30 րոպե հետո կձերբակալեին». Լևոն Բարսեղյան (video)

«Պետության տվյալներով՝ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 380 հազար մարդ, որը 2008թ.-ի բնակչության 13-14 տոկոսն է: Սա խայտառակ ցուցանիշ է»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Խոսելով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների գործունեությունից՝ Լևոն Բարսեղյանը հիշեց 2008թ.-ի Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ արած հայտարարություններից մեկը. «Այն ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ իր կառավարման առաջին ժամկետի վերջում Գյումրիի աղետի գոտում երկրաշարժից անօթևան մարդիկ չեն մնալու: Ինչ որ խայտառակ շինարարություն Գյումրիում արվեց, որոշ ընտանիքներ էլ բնակարան ստացան: Գյումրիում մոտ 2000 ընտանիքներից կեսն այսօր անօթևան են երկրաշարժի հետևանքով»:
Լևոն Բարսեղյանը նշում է, որ չի մտածում, թե Սերժ Սարգսյանը միտումնավոր է Հայաստանին վնասել. «Պատկերացնենք՝ Սերժ Սարգսյանը վիրաբույժ է: Նրան 30 րոպե հետո կձերբակալեին»:
Լևոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածի մեծագույն ձախողումը համարում է ապրիլյան պատերազմը. «Ապաշնորհ կառավարման պատճառով մենք ապրիլյան պատերազմում կորցրեցինք շատ կարևոր տարածքներ: Գերագույն գլխավոր հրամանատարի խոսք չէր՝ մենք կռվում էինք 80-ականների զենքով: Դեռ 2012թ.-ին Սերժ Սարգսյանն ասաց, որ շուտով ավարտում ենք բանակի վերազինումը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: