Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը չկայացավ

Mar 23, 2018 Comments Off on Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը չկայացավ

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը և հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին:

 Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու:

Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: