Ասֆալտ­ապատման համար միլիարդավոր դրամներ են ծախսում, բայց հաջորդ տարի կրկին նորոգման կարիք է առաջանում

Mar 23, 2018 Comments Off on Ասֆալտ­ապատման համար միլիարդավոր դրամներ են ծախսում, բայց հաջորդ տարի կրկին նորոգման կարիք է առաջանում

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ամեն տարի Երևանի քաղաքապետարանը ասֆալտ­բետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար միլիարդավոր դրամներ է ծախսում, բայց հաջորդ տարի կրկին նորոգման անհրաժեշտություն է առաջանում: Ամեն անգամ նման փողոցները կարկատաններով ու ասֆալտի բարակ շերտով մի հատ «սվաղ» են անում, հորդառատ անձրևից հետո էլ նորից ասֆալտը շարքից դուրս է գալիս:

Հնարավոր չէ՞ ասֆալտապատում այնպիսի որակով անել, որպեսզի երկար տարիներ ծառայի, բողոքում են երևանցիները: Երևի՝ չէ. այստեղ միլիարդներ են շրջանառվում, որոնք միշտ «օգուտների» հնարավորություն են տալիս: Համենայնդեպս, մասնագետները պարբերաբար ասում են՝ ճանապարհաշինությունն ու ասֆալտապատումը ատկատների ամենայուղոտ պատառն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: