Ոչ ոք իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները.Շարմազանով

Mar 23, 2018 Comments Off on Ոչ ոք իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները.Շարմազանով

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո տպավորություն է ստեղծվել, թե արդեն պարզ է ՀՀԿ-ի վարչապետի անունը,երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց,որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում դեռ չի քննարկել:

«Այսինքն, ոչ գործադիր մարմնում, խորհրդի նիստում այս խնդրին չենք անդրադարձել, իսկ առանձին-առանձին քննարկումներ, և՛ մամուլի միջոցներով, և՛ առանձին կուսակցական գործընկերներով մեր կարծիքները հայտնել ենք»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց,որ  իրենք պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները. «ՀՀԿ-ն վերջնական արդյունքում կկայացնի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական շահը»:

Հաշվի առնելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները` Շարմազանովը նշեց որ Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով էր նպատակահարմար ՀՀ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով հեռացված Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին նշանակել, Շարմազանովը նշեց.

«Ոչ մի պետական պաշտոնյա կամ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները :Մինչ այս պահը գործող Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է՝ ում առաջադրել կամ նշանակել համապատասխան պաշտոնին», – ասաց Շարմազանովը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: