Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, պագոնները պոկել եմ. Աշոտ Պետրոսյան

Mar 21, 2018 Comments Off on Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, պագոնները պոկել եմ. Աշոտ Պետրոսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստը սկսվեց լարված մթնոլորտում:

Հրապարակվեց նրանց մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները: «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ այսպիսինն էր. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»,- դիմելով Գնելին՝ ասում է Աշոտ Պետրոսյանը: Ապա Գնելը հետաքրքրվում է նրանից. «Չի՞ ասում ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան՝ Աշոտ Պետրոսյանն ասում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել, ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: