Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող բանկի նախագահը ձերբակալվել է ԱՄՆ-ում

Mar 21, 2018 Comments Off on Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող բանկի նախագահը ձերբակալվել է ԱՄՆ-ում

Մալթայում գործող և Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Pilatus բանկի ղեկավարին ԱՄՆ-ում 125 տարվա ազատազրկում է սպասվում: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն հղում անելով հեղինակավոր Reyters-ին:

Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին:

Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը:

Լրագրող Դաֆնա Գալիցիան 2017 թ. հոկտեմբերին սպանվել է Մալթայում: Գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: