51-ամյա կինը փորձել է նետվել Կիեւյան կամրջից. ասել է՝ մեղավորն իր տնօրենն է

Mar 14, 2018 Comments Off on 51-ամյա կինը փորձել է նետվել Կիեւյան կամրջից. ասել է՝ մեղավորն իր տնօրենն է

Մարտի 13-ին   Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը: SHAMSHYAN.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը, իրենց կյանքը վտանգելով, դուրս բերում անվտանգ վայր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ունեցել տնօրենից: SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ հաստատության տնօրենի մասին է խոսքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: