«Հինգերորդ անգամ կրթության նախարար դարձած Լևոն Մկրտչյանը մի բան է ասում, մեկ այլ բան են անում».Անահիտ Բախշյան (video)

Mar 14, 2018 Comments Off on «Հինգերորդ անգամ կրթության նախարար դարձած Լևոն Մկրտչյանը մի բան է ասում, մեկ այլ բան են անում».Անահիտ Բախշյան (video)

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն, այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, նշելով, որ այն տարբերակը, որը դրվել է e-draft-ում, լուրջ փոփոխված տարբերակով գնացել է կառավարություն. « Կառավարություն գնացած տարբերակի մեջ ավելացել էր մի շատ վտանգավոր կետ՝ կառավարման խորհրդի կազմը պետք է հաստատվի վարչապետի կողմից»:
Անահիտ Բախշյանը նշում է, որ այս փոփոխությունները ճիշը հակառակն են այն նպատակների, որոնք դրված էին բուհական օրենքի փոփոխության հիմքում, մասնավորապես ապակուսակցականացնել կառավարումը, որը ժամանակին հնչեցրել է 5-րդ անգամ նախարար եկած Լևոն Ալթունյանը. «Քաղաքական այն իրականության մեջ, որտեղ ապրում ենք, ակնհայտ է. որ ամեն ինչ կենտրոնացվում է վարչապետի պաշտոնում և ճիշտ են ասում, որ դառնում է սուպերվարչապետական համակարգ»:
Եզրափակելով խոսքը՝ տիկին Բախշյանը հավելեց, որ կառավարման խորհրդի կազմում երիտասարդների թիվը 25 տոկոսից իջել է 10 տոկոսի: Խորհրդի կազմում լինելու են գործարարներ,հետևաբար նրանք էլ պետք է ասեն՝ ես ունեմ այս պատվերը, այս ոլորտի ձեռնարկություններ ունեմ, և ես պատվիրում եմ այն մասնագիտությունները, որոնք պետք են ինձ:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: