Համաներում չի լինելու. Սերժ Սարգսյանը նախընտրում է ազատ արձակել կոնկրետ մարդկանց

Mar 13, 2018 Comments Off on Համաներում չի լինելու. Սերժ Սարգսյանը նախընտրում է ազատ արձակել կոնկրետ մարդկանց

Հայկական ժամանակը գրում  է .Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:

Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը մասնավորապես Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է:

Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչ այդ՝ 2011-ին, 2009-ին: Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում:

 

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: