Իրար ծեծի են ենթարկել Շնողի գյուղապետը, տեղակալը և անտառապետերը

Mar 12, 2018 Comments Off on Իրար ծեծի են ենթարկել Շնողի գյուղապետը, տեղակալը և անտառապետերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 10-ին, ժամը 18։00-ի սահմաններումՇնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի գյուղապետ, նույն գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 39-ամյա Դավիթ Ղումաշյանի, նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Սահակյանի և Ախթալա վարչական շրջանի Թումանյան փողոցում հաշվառված, սակայն Շնող գյուղում բնակվող, 64-ամյա Էդվարդ Մելիքսեթյանի միջև։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որմիաժամանակ նույն գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նաև նույն գյուղի բնակիչներ՝ 40-ամյա Սամվել Մկրտումյանի և 56-ամյա Արթուր Յոլչինյանի միջև։ Վիճաբանությունը կապված է եղել անասնագոմի հետ կապված ինչ-որ խնդրի հետ, և վիճաբանողներից Գ. Սահակյանն ու Է. Մելիքսեթյանն աշխատում են «Լալվար» անտառտնտեսությունում՝ որպես անտառապետեր, որոնց ծեծի է ենթարկել Շնողի գյուղապետ Դ. Ղումաշյանը, իսկ Ս. Մկրտումյանը նույն գյուղի գյուղապետի տեղակալն է, ով էլ ծեծի է ենթարկել Ա. Յոլչինյանին։

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: